Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարկադրված Է եղել իր մերձավոր խորհրդականներից մեկին պաշտոնաթող անել սկանդալի պատճառով:

 

Խոսքը վերաբերում Է Ակիլինո Մորելին, որը Ելիսեյան պալատում գլխավորում Էր հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նա Օլանդի աջ ձեռքն Էր 2012 թվականի նախագահական ընտրություններում եւ պատասխանատու Էր նրա ընտրարշավի համար: Սոցիալիստների հաղթանակից հետո անցնելով նախագահի վարչակազմ՝ Մորելը, այդ թվում, զբաղվել Է պետության ղեկավարի համար պաշտոնական ճառեր գրելով:

 

«Մեդիապարտ» գործակալությունը, որը կատարել Է լրագրողական հետաքննություն, Օլանդի խորհրդականին մերկացրել Է խոշոր դեղագործական ընկերությունների շահապաշտպանության մեջ 2000-ական թվականներին Ֆրանսիայի առողջապահության նախարարության կառուցվածքում աշխատելու ժամանակ՝ դեռ նախքան Ելիսեյան պալատ գալը: Նաեւ նրան մեղադրել են անձանական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործելու մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: