Ֆինանսական մեքենայությունների հետ կապված մեղադրանքներից հետո պաշտոնաթող է եղել Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Օբուտիին աջակցող կազմակերպությունները կասկածվում են հիմնադրամների 250 հազար դոլար գումարի ոչ նպատակային օգտագործման մեջ:
Յուկո Օբուտին վարչապետ Սինձո Աբեի կաբինետում աշխատել է մեկ ամսից քիչ ավելի: Մինչ այդ 2008 թվականին նա արդեն նախարար էր դարձել Տարո Ասոյի կառավարությունում. այն ժամանակ նա ստացել էր ծնելիության նվազեցման գործերի նախարարի պորտֆելը:
Ճապոնիայի նախկին վարչապետ Կեյձո Օբուտիի դստերը երկար ժամանակ համարում էին երկրի պատմության մեջ առաջին կին-վարչապետի դերի գլխավոր թեկնածուն:
Փորձագետների կարծիքով՝ Օբուտիի ներկայիս պաշտոնաթողությունը կարող է լուրջ ճգնաժամի սկիզբը դառնալ Սինձո Աբեի կաբինետի համար: