Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետը հայտարարել է, որ հեռանում է իր պաշտոնից հանուն աշխատանքի Եվրախորհրդարանում: Այս մասին հաղորդել է Delfi-ն:
«Ես որոշել եմ գնալ Եվրոպական խորհրդարան», - ասել է Պաետը:
Նա նշել է, որ 11.5 տարի Էստոնիայի կառավարությունում աշխատելը «բավականին երկար ժամկետ է»:
«Ես կարծում եմ, որ փոփոխություն է պետք», - ասել է Էստոնիայի ԱԳ նախարարը: