Թունիսի գործող կառավարությունը՝ վարչապետ Մեհդի Ջոմաայի գլխավորությամբ, պաշտոնաթող է եղել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան դիմումը երկրի նախագահ Բեջի Քաիդ էս-Սեբսն ստորագրել է հունվարի 26-ին:
Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջոմաային և նրա թիմին, կատարված աշխատանքի համար և խնդրել իրենց պարտականությունները կատարել մինչև նոր կառավարության կազմավորումը: Այժմ արդեն նախկին վարչապետը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Թունիսի ժողովրդին վստահության համար:
«Թունիսին ծառայելն ինձ համար պատիվ է»,- հայտարարել է նա:
Մեհդի Ջոմաայի կառավարությունն իր պարտականություններն ստանձնել էր 2014թ. հունվարի 29-ին: Դրա կազմը հիմնական քաղաքական ուժերի փոխզիջման արդյունք էր, որոնք փորձում են ելքեր գտնել ձգձգվող քաղաքական ճգնաժամից:
Մինչդեռ, հունվարի 27-ին նշանակված է երկրի խորհրդարանի ընտրությունները: