Թունիսի խորհրդարանը փետրվարի 5-ին վստահության քվե է անկացրել երկրի նոր կառավարության համար վարչապետ Հաբիբ աս Սիդայի ղեկավարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, պատգամավորների մեծամասնությունը հավանություն է տվել նոր կառավա րությանը. 166-ը կողմ է քվեարկել, 30-ը՝ դեմ, իսկ 8-ը ձեռնպահ են մնացել: Քվեարկությանը մասնկացել են 217 պատգամավորներից 204-ը:
Նոր կառավարությունում երկրի արտաքին գործերի նախարար է դարձել խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նիաա Թունիս» կուսակցության գլխավոր քարտուղար Տայիբ Բակկուշը:
Կառավարության կազմում ընդգրկվել են «Նիդաա Թունիս» կուսակցության, նաև' խորդարանական ընտրություններում երկրոդ տեղը զբաղեցրած «Ան Նահդա» կուսակցության անդամներ, ինչպես նաև «Աֆակ Թունիս», և «Հայրենասիրական ազատ միություն» ճակատների ներկայացուցիչները:
Թունիսի Սահմանադրության համաձայն՝ ապագա կառավարությանն անհրաժեշտ էր 217 պատգամավորներից 109-ի կողմ քվեարկությունը: