Իտալիայի ազգային խորհրդարանի Սենատը դեկտեմբերի լույս 20-ի գիշերը երկրի կառավարությանը, որը գլխավորում Է Մատեո Ռենցին, վստահություն Է հայտնել «կայունության օրենքի» նախագծի շուրջ քվեարկությամբ, փաստաթուղթ, որը սահմանում է 2015 թվականի պետբյուջեի հիմնական պարամետրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Tgcom24 հեռուստաալիքին, «կողմ» են արտահայտվել 162 սենատորներ, դեմ՝ 37-ը: Քվեարկությունը, որին նախորդել Էր այդ հիմնական ֆինանսատնտեսական փաստաթղթի երկարատեւ ու բուռն քննարկումը, տեղի է ունեցել միայն Երեւանի ժամանակով ժամը 7:45-ին:
Առաջարկվել Էին օրինագծի տեքստի բազմաթիվ ուղղումներ, որոնք վերաբերում Էին գործունեության տարբեր ոլորտների եւ կյանքի տարբեր բնագավառների, ուստի որպեսզի խորհրդարանում ապահովվի վիճելի փաստաթղթի արագ հաստատումը, կառավարությունը դիմել Է վստահության հարց առաջադրելու ավանդական պրակտիկային՝ այն կապակցելով կարեւոր օրենքին հավանություն տալու հետ:
Այժմ օրինագիծը կուղարկվի Պատգամավորների պալատ, որը պետք Է հասցնի դրա շուրջ քվեարկել մինչեւ Սուրբծննդյան տոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: