Իտալիայի Սենատը նոյեմբերի 27-ի երեկոյան քվեարկել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին պատգամավորական լիազորություններից զրկելու օգտին. տեղեկացնում է Reuters-ը:

 

Խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել դատարանի կայացարած որոշմանը' արգելել Բեռլուսկոնիին 2 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել խարդախության մեղադրանքի պատճառով:

 

«Առաջ Իտալիա» կուսակցության ղեկավար Բեռլուսկոնին, ելույթ ունենալով Սենատի առջև, հայտարարել է, որ անկախ խորհրդարանի որոշումից' ինքը մտադիր չէ դադարեցնել իր քաղաքական գործունեությունը: Նախկին վարչապետն ընդգծել է, որ պարտադիր չէ Սենատի անդամ լինել քաղաքական կուսակցություն ղեկավարելու համար: