Թունիսում 2011թ.-ից հետո առաջին անգամ նոր կազմավորվող խորհրդարանը նախագահ է ընտրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «Նիդաա Թունիս» կուսակցության անդամ Մուհամադ Նասերին: Մուհամադ Նասերը կուսակցության փոխնախագահն է եղել, նաև զբաղեցրել է ՄԱԿ-ում Թունիսի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Նա միակ առաջադրված թեկնածուն է եղել:

 

Թունիսում խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերին, երբ «Նիդաա Թունիս» կուսակցությունը ստացել է 217 պատգամավորական տեղերից 86-ը:

 

Բացի այդ, Թունիսի նախագահական ընտրություններում «Նիդաա Թունիս» կուսակցության ղեկավար Բաջի Կայիդ աս Սուբսին ձայներով գերազանցել է գործող Նախագահ Մոնսեֆ Մազրուկիին:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ Սուբսիի օգտին քվեարկել է 1 միլիոն 289 հազար 384 մարդ, իսկ Մոնսեֆ Մազրուկիի օգտին՝ 1 միլիոն 41 հազար 892 մարդ: Այսպիսով, Սուբսիի ձայները կազմում են 39,46 տոկոս, Մազրուկիինը՝ 33,43 տոկոս: