ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել Լիբանանի խորհրդարանին աշխատանքներ տանել հնարավորինս սեղմ ժամկետում հանրապետության նոր նախագահ ընտրելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Լիբանանում նախագահի ընտրության ձգձգման համար՝ հաստատելով, որ անհրաժեշտ է անհապաղ նախագահ ընտրել: Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ կոորդինատոր Դերեք Պլեմբլին նշել է, որ արտաքին խոչընդոտներ չկան ընտրության համար՝ ավելացնելով, որ նախագահի բացակայությունը բացասական ազդեցություն է թողնում երկրի իրավիճակի վրա:
Լիբանանի խորհրդարանն արդեն 14-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրությունները: Նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել էր 2014թ. մայիսի 25-ին: