Իրաքի խորհրդարանը կփորձի այսօր ընտրել երկրի նոր նախագահ, ով կփոխարինի գործող նախագահ Ջալալ Թալաբանիին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Իրաքի Սահմանադրության համաձայն, պետության ղեկավարին ընտրում են պատգամավորները: Նախագահն իր հերթին առաջադրում է վարչապետի թեկնածությունը՝ խորհրդարանական մեծամասնությունից, որը ձևավորում է կառավարություն և փաստացիորեն ղեկավարում է երկրի գործադիր իշխանությունը:
Իրաքյան ԶԼՄ-ները կանխատեսում են, որ քվեարկությունը չի լինի պարզ: Բանն այն է, որ իրենց թեկնածությունն առաջադրել են տասնյակ իրաքցիներ, և պատգամավորները հարկադրված կլինեն դիտարկել դրանք:
Իրաքի խորհրդարանը հուլիսի 15-ին նախագահ էր ընտրել «Իրաքյան ուժերի կոալիցիայի» սունի անդամ Սելիմ ալ Ջուբուրիին: Նրա միակ մրցակիցը «Քաղաքացիական ժողովրդավարական դաշինքի» ներկայացուցիչ Շուրուկ ալ Աբայջին էր: