Հունաստանի նորընտիր խորհրդարանը վստահություն է հայտնել Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը, նրան աջակցել են 300 պատգամավորներից 155-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հաղորդել է Reuters-ը:

 

Ցիպրասին վստահություն են հայտնել միայն կառավարության մեջ մտնող կուսակցությունները՝ ՍԻՌԻԶԱ-ն և «Անկախ հույները»: Մնացած կուսակցությունները դեմ են քվեարկել: Այժմ նախարարների կաբինետն իրավունք ունի սկսել աշխատանքը, քանի որ դրանից առաջ նրան հարկավոր էր ապահովել խորհրդարանի աջակցությունն օրենսդիր գործունեություն իրականացնելու համար:

 

Քվեարկությունից առաջ խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում Ցիպրասը հավաստիացրել է, որ կառավարությունը մտադիր է կատարել հարկատուների հետ ձեռքբերված բոլոր համաձայնությունները: Նա նաև խոստացել է լուծել բանկերի վերակապիտալացման հարցը և աստիճանաբար «վերափոխել Հունաստանը»:

 

Բացի այդ, կառավարության ղեկավարը խոստացել է թեթևացնել սակավ ապահովված քաղաքացիների սոցիալական բեռը, ինչպես նաև շարունակել բանակցությունները Հունաստանի պարտային բեռը թեթևացնելու շուրջ: