Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) մոտ ժամանակներս կանցկացնի կառավարությանը վստահություն հայտնելու քվեարկություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ կառավարությունը որոշել է տնտեսության բարեփոխման նոր օրինագծի ընդո ւնումը կապակցել վստահության քվեարկության հետ:
«Կառավարությունը մտադիր չէ ռիսկի դիմել օրինագծի քվեարկությունը, որը մեծ նշանակություն ունի երկրի համար: Ազգային ժողովում գոյություն ունի պատգամավորների անհուսալի մեծամասնություն, որոնք սատարում են այդ փաստաթղթին»,- ասել է վարչապետը: