ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փետրվարի 22-ի առավոտյան կքվեարկի նախագծի համար, համաձայն որի' Սիրիայում կստեղծվեն մարդասիրական միջանցնքներ ՄԱԿ-ի և տարբեր ընկերությունների համար: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բանաձևի նախագիծը կոչ է անում բոլոր կողմերին, հատկապես Սիրիայի իշխանությունների ն, թույլատրել մուտք գործել շրջափակման մեջ գտնվող շրջաններ: Բացի այդ, կողմերը պետք է անմիջապես դադարեցնեն բնակելի տարածքների շրջափակումը, որոնց թվում են Հոմսը, պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբարը, Ղուտան: Այսպիսով, բնակիչներին պետք է թույլ տալ դուրս գալ նշված տարածքներից և ստանալ մարդասիրական օգնություն:
Բանաձևը նաև կոչ է անում դադարեցնել բոլոր հարձակումները քաղաքացիների վրա, ինչպես նաև օդային ռմբակոծությունը, հատկապես վառվող նյութերով ռմբակոծությունը Հալեպում:
Որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ փետրվարի 22-ին նախատեսված քվեարկություն տեղի չի ունենալու: Դեռ հստակ չէ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը:
Ավելի վաղ Ռուսաստանը և Չինաստանը 3 անգամ վետո են դրել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերի վրա: