Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ներողություն է խնդրել «Russia Today» տեղեկատվական գործակալության լրագրողից' փորձելով հարթել և մեղմել բարձրացված աղմուկը։ Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Որբաթ օրը Դումայում' մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցերին, ես մի փոքր կոպիտ խոսեցի երիտասարդ աղջկա հետ։ Ես նույնիսկ չէի նկատել, որ նա հղի է։ Ես նրանից ներողություն եմ խնդրում և բոլոր նրանցից, ում հնարավոր է այդ ընթացքում վիրավորեցի»,-ասել է Ժիրինովսկին՝ խոստանալով «նյութական օգնություն» հատկացնել տուժածին, եթե անհրաժեշտ լինի վճարել բժշկական կամ այլ ծախսեր։

 

Հիշեցնենք, որ Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում վիրավորել էր Russia Today-ի լրագրողին. տրված հարցին պատասխանելու փոխարեն, գործիչը վիրավորանքներ էր հնչեցրել լրագրողի հասցեին, ապա վիրավորել էր նաև լրագրողի պաշտպանած գործընկերներին։