Հայազգի միջազգային կարգի վարպետ Սամվել Սևյանը մեկ միավորով հետ մնաց Ֆիլադելֆիայի բաց առաջնության հաղթողից:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում ավարտված բաց առաջնության եզրափակիչ' 9-րդ տուրում, 13-ամյա միջազգային վարպետ Սամվել Սևյանը սևերով պարտության մատնեց գրոսմայստեր Մագեշ Պանաչատանին (Հնդկաստան) և վաստակեց 6,5 միավոր: Սամվելը միայն մեկ միավորով հետ մնաց հաղթողից' գրոսմայստեր Գատա Կամսկուց (ԱՄՆ):