Հայաստանի ապագան դուրս է երեք նախագահների, երեք ախպարների, երեք գեղցիների եռանկյունիներից: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն՝ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին:

Նա տեղեկացրեց, որ Պահպանողական կուսակցության ղեկավար մարմինն առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին որոշում չունի, ուստի հստակեցրեց, որ որևէ թեկնածուի պաշտպանելու կամ չպաշտպանելու մասին այս պահին հստակ ոչինչ ասել չի կարող:

«Մենք ողջունում ենք առաջադրված անխտիր բոլոր թեկնածուներին, ինչպես նաև նրանց, ովքեր կցանկանային առաջադրվել, բայց դա իրենց կամքից անկախ պատճառներով չեղավ. այսօր մրցակցային դաշտն ու ոգին լիակատար անապատի վերածած Հայաստանում ցանկացած մեկը մրցակցություն կարող է առաջացնել, եթե քաղաքակրթական, արմատական ծրագրերի հնարավորություն լինի, ինչը տեսականորեն բացառել հնարավոր չէ, թեև ցայսօր դա գործնականում չի երևակվել»,- նշեց Մ. Հայրապետյանը՝ հավելելով, որ վստահ չէ, թե գալիք նախագահական ընտրություններն ամենակարևոր նշանակությունն են ունենալուՀՀ ապագայի համար: Պահպանողական կուսակցությանղեկավարը նաև ասաց, որ «ընտրությունն Աստվածընծա պարգև» է, իսկ Հայաստանում այս պահին տեսանելի չէ ընտրության ցանկություն:

Հարցին, թե ինչպե՞ս է շարունակվելուՊահպանողական կուսակցության գործունեությունը ՀԱԿ-ից դուրս, նա պատասխանեց, որկուսակցության քաղաքական գործունեությունը չի սկսվել ՀԱԿ-ով և չի կարող ավարտվել նրանից դուրս գալով:Ուստի, նրա խոսքերով, կուսակցությունն իր քաղաքական գործունեությունը չի պայմանավորում այդ կառույցով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ինՊահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված էր. «Ի գիտություն ընդունելով ՀՀ հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012թ. դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս.

1. Հայ ազգային կոնգրեսից,

2. ՀՀ ԱԺՀԱԿ դաշինքից»։