ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Ա.-ի հաղորդման հիման վրա' ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ կալանավորի հաղորդման' 2013թ. փետրվարին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժ իններ, որտեղ Լոռու մարզային վարչության պետի տեղակալը, հիշյալ բաժինների պետերը և օպերլիազորները ստիպել են իրեն խոստովանել Լոռու մարզի դպրոցներից մեկից գողության կատարումը, հակառակ դեպքում' սպառնացել են սպանել կամ անհիմն մեղադրել որևէ անձի սպանության փորձ կատարելու մեջ և դատապարտել: Կատարվում է նախաքննություն: