Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԻՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ այս պահին այրվում է «Արմենիա» հեռուստաընկերության շենքը:

 

Ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի թիվ 1 շենքի 6-րդ հարկից ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ օպերատիվ և արձագանքման խմբերը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել 16.33-ին:

 

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: