Հրդեհ Է բռնկել Եվրամիության ամենաբարձր շենքում՝ Լոնդոնի Shard երկնաքերում: Բռնկման օջախը գտնվում Է 309,6-մետրանոց շենքի ստորին հարկերում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին, միջադեպի վայր Է ժամանել յոթ հրշեջ մեքենա: Հրշեջների ընդհանուր թիվը հասնում Է 55-ի, նրանք հետազոտում են կառույցը: Շենքից շտապ կարգով տարհանում են մարդկանց:
Միջադեպի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներ: «Մենք պնդեցինք, որ տարհանվեն բոլոր նրանք, ովքեր գտնվում Էին շենքում: Ընդամենը շենքից դուրս Է եկել շուրջ 900 մարդ: Տարհանումը նախազգուշական բնույթ Է կրում»,-ընդգծել Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Քելլի Ֆոսթերը:
Թեմզայի հարավային ափին, որտեղ գտնվում Է երկնաքերը, փակվել են բազմաթվի փողոցներ, փակ են նաեւ մետրոյի կայարանները: Shard-ի բարձրությունը (թարգմանաբար՝ «բեկոր») 309,6 մետր Է: Շենքի կառուցումն ավարտվել Է 2012 թվականի հուլիսի 5-ին: Դրանում տեղավորված են առեւտրական կենտրոններ, գրասենյակային հարկաբաժիններ, ձմեռային պարտեզներ, ռեստորաններ, 200 համարից բաղկացած Shangri La հյուրանոցը, մասնավոր կացարաններ եւ դիտահարթակներ: Երկնաքերի շինարարությունը նստել Է 1,5 մլրդ ֆունտ ( 2,35 մլրդ դոլար): Մերձավորարեւելյան ներդրողների պահանջով՝ 87-հարկանի շենքի հարկաբաժինններում չկան ալկոհոլի արտադրության ու խաղային բիզնեսի հետ կապված ընկերություններ: Աշխարհի երկնաքերների վարկանիշում Shard-ն զբաղեցնում Է 59-րդ տեղը:
Այն ցածր Է Նյու Յորքի 443-մետրանոց Empire State Building-ից եւ աշխարհի ամենաբարձր շենքից՝ Դուբայի 829-մետրանոց «Բուրջ Խալիֆ» աշտարակից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: