Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի գիտության և մշակույթի 42 հարկանի պալատը, որը համարվում է Լեհաստանի ամենաբարձր շինությունը, դեկտեմբերի 4-ին լուսավորվել է ուկրաինական դրոշի գույներով' ի նշան Եվրամայդանի հետ համերաշխության:
Համապատասխան որոշումը կայացվել է քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցի կողմից:
Ժամը 17.00-ից մինչև 24.00-ն մշակույթի պալատը լուսավորվելու է Ուկրաինայի դրոշի գույներով' ի նշան հարևանների հետ համերաշխության: