Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Վրաստանի մայրաքաղաքի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի եռագույնով:

Այս մասին տեղեկացնում էՎրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով»,- նշված է հաղորդագրության մեջ: