Օֆշորային սկանդալի գլխավոր «հերոս» Աշոտ Սուքիասյանին կարտահանձնեն:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության լրատվական վարչության պետ Շահեն Տոնոյանն ասաց, որ արտահանձնման համար կոնկրետ օր սահմանված չէ:
«Նրա արտահանձնումն արդեն հաստատված է: Թբիլիսիի կենտրոնական դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Մնացած հարցերը զուտ տեխնիկական բնույթ ունեն»,- ասաց Շահեն Տոնոյանը:
Նշենք նաև, որ նախ պետք է Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրի արտահանձնման որոշումը, այնուհետև Աշոտ Սուքիասյանին կտեղափոխեն Հայաստան: