Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 19-ին' ժամը 14.00-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1958թ. ծնված Աշոտ Ս.-ին:
Աշոտ Սուքիասյանը 2013թ. հունիսի 18-ից ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)), 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն) և 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) մեղադրանքներով: Օֆշորի գործում ներգրվված և միջազգային հետախուզման մեջ գտնվող Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին՝ Թբիլիսիում: Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: