Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված' այսօր' 24-ին, Երևանի մի շարք փողոցներում դադարեցվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին' առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-00-ն, դադարեցվել է Լենինգարադյան-Աթենք փողոցների խաչմերուկից' Աթենքի փողոցը, մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածների տրասնպորտային երթևեկությունը: