Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում մասնակցել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքար-հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո՝ Մասիսի քաղաքապետարանի եւ Adibekyan Family Foundation for Advancement հիմնադրամի աջակցությամբ:

 

Նախագահ Սահակյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը կարեւորել է թե բարոյական, թե քաղաքական տեսանկյուններից՝ նշելով, որ դա մի յուրահատուկ կոչ է՝ ուղղված քաղաքակիրթ մարդկությանը' նման ոճրագործությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման համար: