«EGAM» հակացեղապաշտական կազմակերպության նախագահ Բենջամին Աբտանը կարծում է, որ ոչ մի հայ չի ընդունի Թուրքիայի քաղաքացիությունը, որը 100 տարի շարունակ ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 25-ին Թուրքիայի լրատվամիջոցների տարածած' ԱԳ Ն-ին վերագրվող հայտարարությանը, թե պատրաստվում են հայերի ժառանգներին քաղաքացիություն տրամադրել, նշեց Բենջամին Աբտանը: «Մենք սպասում ենք, թե ինչպիսին է լինելու այդ հայտարարության շարունակությունը, քանի որ մեզ համար պարզ չէ, թե ինչ է նշանակում հայերին տրամադրել մի երկրի քաղաքացինություն, որը պաշտոնապես ժխտում է ցեղասպանությունը:

 

Հարց է առաջանում, թե ով է այսօր հայերից պարտաստ ընդունել քաղաքացիությունը մի երկրի, որն արդեն հարյուր տարի ժխտում է ցեղասպանության փաստը»,-ասաց հակացեղապաշտական կազմակերպության նախագահը' հա վելելով, որ Էրդողանի, ապա նաև արտգործնախարարության հայտարարությունը կդառնան իմաստալից, երբ ունենան տրամաբանական շարունակություն: «Որպես քաղաքացիական հասարակության առաջամարտիկներ' մեր պարտակամությունն է սերտացնել համագործակցությունը Թուրքիայի իրավապաշտապան կազմակերպությունների հետ, որոնք առաջնորդում են Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը Թուրքիայում»,-ավելացրեց նա:

 

Թուրքիայում և Եվրոպայում գործող մարդու իրավունքների պաշտպաններ, հակացեղապաշտական շարժման ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, մտավորականներ ու արվեստագետներ, որոնք համախմբվել են ճշմարտությունը վերջապես ճանաչված տեսնելու ձգտումով, 2014թ. ապրիլի 24-ին ոգեկոչել են Հայոց ցեղասպանությունը Ստամբուլում:

 

Ապրիլի 25-ին նրանք ժամանել են Երևան: Ապրիլի 26-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ, կհանդիպեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, նաև Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: