Ավստրալիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը ծավալուն հարցազրույց է տվել ավստրալական ABC’s Lateline program եւ Sky News Australia հաղորդումների խմբագրությանը եւ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Հարցազրույցի առիթ է հանդիսացել Ռոբերտսոնի նոր' «Անհանգստացնող ցեղասպանություն. ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» գիրքը, որի շնորհանդեսը կայացեÕ ¬ է հոկտեմբերի 21-ին Քանբերայում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Armeniaau.com-ը, հարցազրույցների ժամանակ Ռոբերտսոնը խոսել է Հայոց ցեղասպանության մասին եւ փաստերով ապացուցել, որ 1915թ. կատարվածը իրավական եւ բոլոր առումներով եղել է Ցեղասպանություն:

 

«Ես միջազգային իրավունքի մասնագետ եմ եւ կարող եմ փաստել, որ 1915թ. կատարվածը ցեղասպանություն է եւ համապատասխանում է 1948թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներին: Թուրքական կողմը ժխտում է եւ ասում, որ դա ցեղասպանություն չի եղել, որ դա եղել է տեղահանություն, բայց դա եղել է մահաբեր տեղահանություն»,- ասել է Ռոբերտսոնը' հավելելով, որ եթե աշխարհն արդարացնում է թուրքական կողմի տեսակետը, թե դա արվել է պատերազմական անհրաժեշտությունից ելնելով, ապա կարող է արդարացում գտնել նաեւ Ռաջապասկայի համար, ով Շրի Լանկայում 4 0000 անմեղ բնակիչներին սպանեց, կամ պակիստանցիների համար, երբ նրանք 1971թ. պատերազմի ժամանակ կոտորեցին 3 միլիոն բենգալցիների:

 

«Սա ցեղասպանություն է, եւ կարիք չկա ասել, որ դա եղել է պատերազմական անհրաժետությունից դրդված: Ինչ պատճառ ուզում է լինել' ոչնչացել է ցեղ կամ գուցե նրա մի մասը»,- ասել է Ռոբերտսոնը' Ավստրալիային կոչ անելով շուտափույթ կերպով փոխել իր վերաբերմունքը այս հարցի շուրջ եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպին անվանել է «հիմար» հրապարակավ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: