Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Բաքվում իր գործընկերոջ' Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին հայտնում է «Ինֆոտեկա24»-ը:
Լանդսբերգիսը նշել է, որ այդ «պատմական ճշմարտությունը» ճանաչել է նաև Լիտվան:
«Մենք տեսանք, թե ինչպես ԱՄՆ նախագահն իր երկրի անունից ընդունեց այդ պատմական փաստը, որ ընդունել է նաև Լիտվան»,- ասել է նա: