Ռուսական ռազմական ինքնաթիռն ապրիլի 25-ին մի քանի անգամ խախտել է Ուկրաինայի օդային սահմանը: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Պենտագոնը: Ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ստիվեն Ուորենի խոսքո վ' «վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ինքնաթիռը մի քանի անգամ ներխուժել է Ուկրաինայի օդային տարածք»: Հավելյալ տեղեկատվություն Պենտագոնի ներկայացուցիչը չի հայտնել: Նա հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանին «քայլեր ձեռնարկել Ուկրաինայում իրավիճակի թեժացումը կանխելու համար»:

 

Ապրիլի 25-ին Պենտագոնի աշխատակիցները Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Չակ Հեյգելի և Սերգեյ Շոուի միջև հեռախոսակապով բանակցություններ վարելու առաջարկությամբ դիմել են իրենց ռուս կոլեգաներին: «Մենք փորձեցինք տեղեկացնել, որ մեր նախարարը ցանկացած ժամի պատրաստ է զրուցել, բայց պատասխան չստացանք»,- պնդել է Ուորենը:

 

Ավելի վաղ ապրիլի 25-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես էր եկել հայտարարությամբ, ուր Կիևի իշխանությունների գործողություններն անվանել էր «պատժիչ գործողություններ և հանցագործություն սեփական ժողովրդի հանդեպ»: «Այսպես կոչված Զատկի տոների զինադադարը, որ հայտարարվել էր անցած հանգստյան օրերին, խախտվել է: Վերկանագնվել են հակաահաբեկչական գործողությունները: Այն ինչ այսօր իրականցնում են Կիևի իշխանությունները, սոսկ պատժիչ գործողություններ են, որ արդեն բազմաթիվ զոհերի են հանգեցրել: Մոտ 160 տանկ, 250 զրահապատ մարտական մեքենաներ, այլ տեսակի ծանր տեխնիկան, ավիացիան պատերազմում են սեփական ժողովրդի դեմ»,- նշել է Լավրովը: