Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքն' ուղղված «Արքայական ակումբին»: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:

Հիշեցնենք՝ Գվարդիոլան հայտարարել էր, որ «Ռեալը» հակագրոհներով լավագույնն է:

«Գվարդիոլան ստում է: Եթե ստի դետեկտորի միջոցով նրան ստուգենք, ապա կպարզվի, որ նա ճշմարտությունը չի ասում: Ես երկար տարիներ խաղացել եմ «Ռեալի» կազմում և շատ դեպքերում թիմը շեշտը դնում էր գնդակը վերահսկելու վրա: Դժվար է «Բավարիայի» հետ մրցակցել այս հարցում և «Ռեալը» տակտիկապես ճիշտ էր խաղում: Ֆուտբոլ խաղում են այն բանի համար, որ գոլ խփեն, այլ ոչ թե գնդակին տիրեն»,-նշել է Գուտին: