Շիրակի մարզի համայնքները նախորդ տարիներից կուտակված աշխատավարձի պարտքեր չունեն: Համայնքները այս պահի դրությամբ չունեն նաև ընթացիկ պարտքեր: 

 

Նշենք, որ մարզի համայնքների նախորդ տարիների պարտքերն ամբողջության մարվել են անցած տարվա հունիս-հուլիս ամիսներին:

 

«Մենք ունեցել ենք պարտքեր մինչև անցած տարվա հունիսը, բայց այդ պարտքերն ամբողջությամբ մարվեցին և, այսօվա դրությամբ, համայնքներում ոչ մի լումայի աշխատավարձր պարտք չկա: Բոլորը վճարվում են ամեն ամիս, ժամանակին: Մարզի Սիզավետ համայնքում էին պարտքեր կուտակվել, բայց այս համայնքում ևս դրանք ամբողջությամբ մարվեցին: Տարեսկզբին արդեն մարզի ոչ մի համայնք պարտք չի կուտակել: 2014 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունից ելնելով, կարող կարող եմ ասել, որ ընթացիկ ոչ մի լումայի պարտք ևս համայնքները չունեն»,-նշեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը: