Գյումրիում նշվել հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը: Ապրիլի 27-ին հոբելանյական միջոցառումների մեկնարկը տրվեց բանաստեղծի ծննդավայրում' Գյումրիում' այսպիսով ազդարարելով «Շիրազյան տարվա» սկիզբը: 

 

Միջոցառումների մեկնարկը տրվել է Շիրազի հուշատուն-թանգարանի բակում ծաղիկներ դնելով: Այնուհետև տեղի ունեցավ մեծանուն բանաստեղծի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և իր խոսքում նշեց, որ նման մեծանուն բանաստեղծի ծննդավայրում ապրելն արդեն մեծ պատիվ է յուրաքանչյուր գյումրեցու համար: Քաղաքապետը խոսեց նաև մեծ գյումրեցու թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես նաև պատմեց դրվագներ վերջինիս կյանքից:

 

Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև հոբելյանական հիշատակի երեկոների անցկացում Գյումրիում և Երեւանում, Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների մրցույթի կազմակերպում և այլն:

 

Միջոցառմանը ներկա էին նաև Հովհաննես Շիրազի զավակներ Աստղիկ և Վանանդ Շիրազները: