Պանամայի ջրանցքը՝ վիթխարի կառույցը, որն ապահովում Է Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների միջեւ կապը հսկայական քանակությամբ նավերի համար, նշում Է հարյուրամյա հոբելյանը: Ինչպես ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել են ջրանցքի տնօրինությունում, այդ հարյուր տարվա ընթացքում ջրանցքով անցած նավերի ընդհանուր թվի մոտավոր գնահատումը գերազանցում Է մեկ միլիոնը: Բեռների տոննատարությունը չի հաշվարկվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ջրանցքի շինարարությունն սկսվել Է 1904 թվականին եւ տեւել Է ավելի քան 10 տարի: Աշխատանքներին մասնակցել Է 50 հազար մարդ 30 երկրներից: Ի վերջո ջրանցքը բացվել Է 1914 թվականի օգոստոսի 15-ին, իսկ առաջին նավը, որն այդ օրն անցել Է ջրանցքով, դարձել Է «Անկոն» շոգենավը: Սակայն ջրանցքի պաշտոնական բացումը կայացել Է սոսկ վեց տարի հետո՝ 1920 թվականի հունիսին: