Կաթոլիկ եկեղեցին սրբադասման պատմական արարողություն է կատարել: Երկու պապերի սրբադասման արարողությունը կատարվել է երկու այլ Քահանայապետերի ներկայությամբ։ Կաթոլիկ եկեղեցու երկու ականավոր գործիչների՝ Հովհաննես 23-րդ և Հովհաննես Պողոս Բ պապերին սրբադասման արարողութունը Վատիկանում մեկտեղել էր ոչ միայն հարյուր հազարավոր հավատացյալների, մի շարք պետությունների նախագահների, այլև Ֆրանցիսկոս և Բենետիկտոս 16-րդ պապերին: «Վիա Տէլլա Քոնչիլիացիոնէի» տարածքին կը ծածանին ամէն ազգի ու երկրի դրօշակներ ի մէջ այլոց հայկական' կարմիր կապոյտ եւ նարնջագոյն դրօշը: Անոնք որոնք կարելիութիւն չունեցան Սուրբ Պետրոս հասնիլ, անոնց համար Հռոմի զանազան վայրերու եւ հրապարակներու վրայ զետեղուած են մեծ պաստարներ, ուր կարելի է ուղղակիօրէն հետեւիլ արարողութեան»,- գրում է Վատիկանի ռադիոյի պաշտոնական կայքը:
Արարողությանը մասնակցելու նպատակով Սուրբ Պետրոսի հրապարակ է ժամանել նաև կաթոլիկ եկեղեցու պաշտոնաթող Բենետիկտոս 16-րդ Քահանայապետը։ Աշխարհի տարբեր երկրների ավելի քան 120 պատվիրակութուններ, 24 երկիրների նախագահներ միավորած միջոցառմանը ներկա է եղել նաև հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդները, Ներսէս Պետրոս ԺԹ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ հայոց Կաթողիկոս Պատրիարքը եւ հայ կաթողիկէ նվիրապետության եպիսկոպոսներ ու քահանանաներ։
Սրբադասման արարողությունը կատարել է Ֆրանցիսկոս Պապը՝ կարդալով «սրբադասման բանաձեւը», որից հետո կաթոլիկ եկեղեցին գրանցել է երկու հոգևորականներին սրբերի դասը: Կիրակի, ապրիլի 27-ին տեղի ունեցած միջոցառմանը ներկա գտնվելու համար բազմաթիվ ուխտավորներ, դեռ գիշերվանից Հռոմի եկեղեցիներում աղոթքի հսկում էին կատարում, հոգևոր երգեր երգելով: Արարողությանը մեծ թիվ են կազմել Լեհանստանից ու աշխարհի այլ վայրերից ժամանած լեհ հավատացյալները: