Ինչպես տեղեկացնում է "Телекритика"-ն, ապրիլի 26-ին Սլավյանսկում ընդհատվել է «ВолиньPost»-ի լրագրող Սերգեյ Շապովալի հետ կապը այն ժամանակ, երբ վերջինս լուսաբանում էր Խարկովում տեղի ունեցող իրադարձությունները:

 

Տստ տվյալների՝ Շապովալը ժամը 15-ից չի պատասխանել կնոջ հեռախոսազանգերին: Ժամը 21-ի սահմաններում ընդհանրապես ընդհատվել է նրա հետ հեռախոսակապը:

 

Ավելի վաղ՝ զանգվածային լրատվության ինստիտուտը հայտարարել էր, որ Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը խիստ վտանգավոր է լրագրողների համար. արդեն գրանցվել է լրագրողների առևանգման 18 դեպք: