Լուգանսկում դաշնայնացման կողմնակիցները Կիևին վերջնագիր են ներկայացրել՝ կատարել իրենց պահանջները մինչև ապրիլի 29-ը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են համաներում հայտարարել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում ձերբակալվածների համար, ռուսերենը պետական լեզու ճանաչել, ինչպես նաև հանրաքվե անցկացնել տարածաշրջանի ինքնորոշման վերաբերյալ: Հակառակ դեպքում՝ դաշնայնացման կողմնակիցները խոստանում են «անցնել ակտիվ գործողությունների»:

 

Ավելի վաղ՝ ապրիլի սկզբին, նրանք Լուգանսկում գրավել էին Ուկրաինայի ազգային անվտանգության շենքը, իսկ օրերս հայտարարել են երկրի հարավ-արևելքում միակ շտաբը ստեղծելու մասին, որը պետք է համակարգի մյուս շրջանների շտաբերի աշխատանքը: Այս մասին հաղորդել է Вести ФМ-ը: