Ուկրաինայի անվտանգության ծառայության Լուգանսկի մարզի վարչության շենքի մոտ շարունակվում են դաշնայնացման կողմնակիցների ցույցերը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքի մոտ մի քանի տասնյակ մարդ է հավաքված: Հանրահավաքի մասնակիցները հայտնում են, որ կարող են պայքարել իրենց պահանջների համար «մինչև վերջ»՝ Ուկրաինայի դաշնայնացման հարցով անցկացնելով հանրաքվե:
Լուգանսկի բնակիչները ցուցարարներին բերում են ուտելիքներ: Այգում' անվտանգության ծառայության շենքին կից, կա սննդի մատակարարման կետ, իսկ քաղաքում ընդհանուր վիճակը խաղաղ է:
Հիշեցնենք, որ մարտից Արևելյան Ուկրաինայում՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները հանրահավաքներ էին անցկացնում, որը որոշ ժամանակ անց վերածվեց բախումների և խռովությունների: Բողոքի այս ալիքը հետագայում սկսեց տարածվել մյուս շրջանների վրա: