Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը վստահեցնում է, որ մարդիկ, ովքեր գրավել են Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության խորհրդի շենքը, կազատվեն քրեական պատասխանավությունից, եթե վայր դնեն զենքն ու լքեն տարածքը: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանի նիստի ժամանակ:

 

«Եթե մարդիկ վայր դնեն զենքն ու ազատեն վարչական շենքի տարածքը` նրանք կխուսափեն քրեական պատասխանատվությունից: Ես պատրաստ եմ դա երաշխավորել նախագահի հրամանագրով»,-ասել է նա:

 

Նշենք, որ Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության խորհրդի շենքի մոտ շուրջ 1,5 հազար ցուցարարներ են հավաքված, պահանջելով հանրաքվե՝ Ուկրաինայի կազմում տարածաշրջանին տնտեսական ինքնավարության կարգավիճակ տրամադրելու համար: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները բանակցում են իրենց վրայից քրեական պատասխանատվությունը հանելու հարցի շուրջ: