Ինչպես հայտնում է ria.ru-ն, Լուգանսկի դաշնայնացման կողմնակիցներն իրենց վերահսկողության տակ են վերցրել տարածքային հեռուստառադիոընկերությունը՝ ЛОТ-ը: Այս մասին հայտնել է «Ռուսսկի սեկտոր - Ուկրաինա» շարժման ներկայացուցիչ Վլադիմիր Կարասյովը:
«Այո, ЛОТ-ը իրենց վերահսկողության տակ են վերցրել Լուգանսկի դաշնայնացման կողմնակիցները»,-ասել է Կարասյովը հեռախոսազրույցի ընթացքում:
Ըստ նրա՝ գրավման գործողությունները հանգիստ են եղել, ոչ ոք չի տուժել:
«Մեզ մոտ ամեն ինչ շատ հանգիստ է, մեր բնակիչները ցուցարարների հետ են, ոչ մի բախում չկա: Մարդիկ հանգիստ են»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Դոնեցկի Գորլովկա քաղաքում զինված դիմակավոր անհայտ անձինք գրավել են քաղխորհրդի և ոստիկանության շրջանային բաժանմունքի շենքերը: