Մարիուպոլի բնակիչները Դոնեցկի հանրապետություն ստեղծելու վերաբերյալ հանրահավաքից հետո գրավել են քաղաքային խորհրդի շենքը: Այս մասին հայտնում է քաղաքի «0629» կայքը: Դրանից առաջշուրջ հազար մարդ ակցիա է իրականացրել՝ հաջակցություն Դոնեցկի հանրապետության ստեղծման. «Լենինի պողոտայի կողմից դիմակավորված անհայտ անձինք կոտրել են քաղաքապետարանի ապակե դռները և ներխուժել տարածք: Առաջին հերթին՝ նրանք հեռացրել են Ուկրաինայի դրոշներն ու տեղադրել Դոնեցկի մարզի դրոշները, կարմիր դրոշ և և այսպես կոչված Դոնեցկի հանրապետության դրոշը»,-հաղորդում է կայքը:
Կայքի տեղեկություններով՝ այս պահին քաղաքային խորհրդի շենքի մուտքի մոտ ամրացված են բարիկադներ. դիմակավորված տղամարդիկ պոկում են մայթերի սալիկները, քաղաքապետի գրասենյակից դուրս են բերում մի շարք իրեր: Նրանք, ովքեր չեն մասնակցում շինարարությանը, վանկարկում են «Սլավյանսկ, մենք քեզ հետ ենք», «Հանրաքվե»:
Ոստիկանությունը հավաքվածներին հորդորում է ցրվել: