Մեքսիկայի արևմուտքում գտնվող Գերերո նահանգում 300 դասախոսից կազմված խումբը գրավել է կառավարական շենքն ու ստիպել աշխատողներին ու սպասարկող անձնակազմին լքել շենքը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Ցուցարարներն այս ակցիան նախաձեռնել են ի նշան սեպտեմբերին Իգուալայում 43 ուսանողի առևանգման դեպքի դեմ բողոքի:

 

Դասախոսների արհմիության անդամները կոտրել են շենքի դուռն ու դուրս բերել նահանգի նախկին նահանգապետերի բրոնզե կիսանդրիները, դիմանկարներն ու այրել դրանք փողոցում: Բողոքի ակցիայի մասնակիցները բղավել են. «Նրանց առևանգել են ողջ, ողջ վիճակում էլ ուզում ենք նրանց տեսնել»: Բացի այդ, նրանք փակել են շենքի դուռն ու հայտարարել, որ կբացվի այն ժամանակ, երբ երիտասարդները վերադարձվեն։ Իսկ եթե հաստատության աշխատանքը վերականգնվի, իրենք կվերադառնան ու կայրեն շենքը:

 

Մեքսիկայի տարբեր շրջաններում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցներն իշխանություններից պահանջում են ողջ-առողջ վերադարձնել անհետացած ուսանողներին: