Այս պահին «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը «գրավել են» շենքը: Այս մասին Լուրեր.com-ին հայտնեց խաբված բնակարանատերերից մեկը:
Նրանք արդեն մի քանի տարի է, ինչ պահանջում են իրենց բնակարանները:
Հիշեցնենք, որ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։