Դաշնայնացման կողմնակիցները Դոնեցկի հեռուստակենտրոնի մոտ բարիկադներ են կառուցում' ռուսական հեռուստաալիքների հեռարձակմամբ հեռուստատեսությունը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Յուրի Լիտովեցը:
«Արդեն քանի օր է' քաղաքի հեռուստատեսությունը չորս ռուսական ալիքներ է հեռարձակում: Որպեսզի դա շարունակվի, և մարդիկ կարողանան ճշմարտացի տեղեկություններ ստանալ, Դոնեցկի հեռուստատեսությունը պահպանել է պետք»,- հայտարարել է Լիտովեցը:
Լիտովեցի գնահատմամբ, Դոնեցկում իրադրությունը շարունակում է հանգիստ մնալ, ոչ մի այլ վայրում բարիկադներ չեն կառուցվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հայտնել էր, որ անհրաժեշտ է կազմակերպել իսկապես իրավահավասար քաղաքական երկխոսություն՝ բոլոր շրջանների մասնակցությամբ՝ երկրի ապագայի վերաբերյալ համընդունելի պայմանավորվածություններ մշակելու նպատակով, այլ ոչ թե փորձել բարեփոխումներ ձևացնել ինքնահռչակ «հաղթողների կոալիցիայի» նեղ շրջանակում, նշվում է հաղորդագրությունում։