Ազգությամբ ռուս «օրենքով գող» Յապոնչիկի՝ Վյաչեսլավ Իվանկովի մահացած չլինելու մասին հայ քրեագետ Սերգեյ Գալոյանը 15-20 ապացույց է գտել, որոնք փաստում են, որ վերջինս կենդանի է, չի մահացել:

 

«Երբ ես գիրք գրեցի կրիմինալի մասին, մինչև գրքի տպագրությունը ռուսական կայքերում տարածվեց դրա թարգմանությունը: Եվ կարող եմ ասել, որ Յապոնչիկի մահը հերքող ինֆորմացիայի աղբյուրը ես եմ եղել»,- Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա:

 

Քրեագետը նշեց իր գտած ապացույցներից մի քանիսը. «Նրա դագաղը փակ է գնացել գերեզման, ինչո՞ւ, քրիստոնյա ժողովրդի մեջ նման բան չկա, իսկ եթե անգամ փակում են, դա արվում է միայն այն դեպքում, երբ գլուխն ամբողջովին վնասված է լինում: Հաջորդը՝ ինչո՞ւ էր ականապատված Վագանկովյան գերեզմանատունը նրա թաղումից առաջ: Հետո հանկարծ դիահերձարանից նրա դիակն անհետանում է, և նրա մահվան թուղթը տալիս են Մոսկվայի ինչ-որ մի պատահական պոլիկլինիկայից»:

 

Մանրամասները` այստեղ: