Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներն աշխատանքային խորհրդակցություն են անցկացնում ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում: ԱԺ-ում նիստի ընդմիջումից առաջ ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը բոլոր խմբակցությունների ղեկավարներին հրավիրեց աշխատանքային խորհրդակցության: «Բոլոր խմբակցությունների ղեկավարներին, ինչպես նաև հաշվիչ հանձնաժողովի նախագահին խնդրում եմ ժամը 16:00-ին լինել իմ աշխատասենյակում՝ աշխատանքային խորհրդակցության մասնակցելու համար»,-ասաց Շարմազանովը:

 

Այս պահին ԱԺ-ում ընդմիջում է: Դեռևս շարունակվում է «Սևանա լճի էկոհամակարգերի պահպանման, վերաարտադրմա և օգտագործման միջացառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որով առաջարկվում է մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակ սահմանել առավելագույնը 240 մլն խմ՝ ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն: Այս հարցի քննարկման ավարտից հետո նախատեսվում է կազմակերպել ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը: