Եվրամիության 28 երկրների դեսպանները պայմանավորվել են սեւ ցուցակում ներառել Ռուսաստանի եւս 15 պաշտոնյաների: Այդ մասին ապրիլի 28-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի դեսպանների մակարդակով հանդիպման կուլիսներում հայտնել է եվրոպացի մի դիվանագետ:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել 15 նոր ֆիգուրանտների վերաբերյալ: Նրանց նկատմամբ եվրոպական նպատակային սահմանափակիչ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 29-ից այն բանից հետո, երբ ցուցակը կհրապարակվի ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում»,-նշել Է դիվանագետը:
Այսպիսով՝ Ռուսաստանի համար նախատեսված Եվրոպայի սեւ ցուցակի մասնակիցների ընդհանուր թիվը հասել Է 48-ի: Նրանց բոլորին մինչեւ նոյեմբեր արգելված Է մուտքը Եվրամիության երկրներ, իսկ նրանց բանկային հաշիվները ենթակա են սառեցման, եթե դրանք հայտնաբերվեն եվրոպական բանկերում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: