ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ուկրաինական հակամարտությունը՝ պայմանավորվելով ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Օբաման և Մերկելը պայմանավորվել են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին՝ անջատողականներին աջակցելու և խաղաղ համաձայնագրի իր պարտավորությունները չկատարելու համար»,- հայտարարել են Սպիտակ տանը՝ նշելով, որ երկու երկրների առաջնորդներն անհանգստություն են հայտնել Ուկրաինայի արևելքում բռնության մակարդակի աճի կապակցությամբ:
Կողմերը համաձայնել են նաև, որ անհրաժեշտ է շարունակել Ուկրաինային ցուցաբերել ֆինանսական աջակցություն՝ հանուն նրա տնտեսության կայունացման և բարեփոխումների անցկացման, որոնք հիմք կդնեն վերադառնալու աճի և բարգավաճման: