Ուկրաինական ճգնաժամը եւ Ռուսաստանի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցները կդառնան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջեւ բանակցությունների գլխավոր թեմաները, որոնք տեղի կունենան այս շաբաթ ԳՖՀ-ի ղեկավարի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում: Այդ մասին ապրիլի 30-ին հաղորդել Է The Wall Street Journal թերթը:

 

Օբաման մտադիր Է Մերկելից հասնել այն բանին, որ Գերմանիան ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ այն պատճառով, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ի կարծիքով, չի պահպանում ապրիլին 17-ին Ժնեւում ձեռք բերված համաձայնությունների պայմանները: Բացի այդ, Օբաման պատրաստվում Է Մերկելի հետ քննարկել, թե ուկրաինական հարցում Մոսկվայի որ քայլերին Արեւմուտքը պատրաստ կլինի հակազդել Էլ ավելի խիստ տնտեսական միջոցներով, գրում Է հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

 

Բացի Աբամայի հետ բանակցություններից, Անգելա Մերկելը պլանավորում Է հանդիպել ԱՄՆ-ի քաղաքական եւ գործարար շրջանների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդի հետ եւ քննարկել Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: