Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն իր «սև ցուցակում» է ներառել «Թեխրիկ-ի-թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորման առաջնորդ մոլլա Ֆազլուլային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, այդ մասին հունվարի 13-ին հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Նման որոշումը նշանակում է, որ այսուհետ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է որևէ տեսակի գործարք իրականացնել Ֆազլուլահի հետ, իսկ ԱՄՆ իրավասության տակ գտնվող նրա նրա ակտիվները կարգելափակվեն:
Պետքարտուղարությունը «Թեխրիկ-ի-թալիբան-Պակիստան» ահաբեկչական խմբավորմանն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում էր ընդգրկել դեռ 2010 թվականի սեպտեմբերի 1-ին: