Եվրամիությունը «Բոկո Հարամ» խմբավորումը ներառել Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
«Դա վկայում Է այն մասին, որ Եվրամիությունը վճռականորեն դատապարտում Է «Բոկո Հարամ»-ի զինյալների անընդունելի բռնությունները եւ հաստատակամորեն աջակցում Է Նիգերիային ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Associated Press գործակալությունը, Նիգերիայի հյուսիսում գտնվող Բոռնո նահանգի երեք բնակավայրերում առնվազն 200 մարդ զոհվել «Բոկո Հարամ» կազմակերպության զինյալների ասպատակությունների հետեւանքով:
Հաշվեհարդարի վերաբերյալ տեղեկատվությունը հավաստել Է նահանգից սենատոր Մոհամեդ Ալի Նդումեն, ինչպես նաեւ անվտանգության ուժերի մի խումբ սպաներ:
Զոհվածների թվաքանակի վերաբերյալ ստույգ տվյալներ առայժմ հայտնի չեն:
Նախօրյակին զինյալները գրոհել Էին Բոռնո նահանգի Ատագարա, Ամուդա եւ Նգոշե գյուղերի վրա: Այդ գրոհի հետեւանքով զոհվել Է 30 մարդ: Ականատեսների խոսքով՝ զինյալները գյուղերով անցել են պիկապներով՝ ինքնաձիգներից գնդակոծելով բնակիչներին եւ կրակի մատնելով անխտիր ամեն ինչ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: